Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչ Մոհամմադռեզա Ֆարզինը երկուշաբթի ասել է, Իրանի եւ Ռուսաստանի բանկերի միջեւ ուղիղ կապ է հաստատվել, գրում է Tasnim-ը։

Ֆարզինի խոսքով՝ կիրակի առաջին քայլն է արվել երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ բանկային համագործակցության համատեղ գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ, որը ստորագրվել է անցյալ տարի։

Նա ընդգծել է, որ Իրանի եւ մնացած աշխարհի միջեւ կապը վերականգնվում է՝ հավելելով, որ իրանական բանկային ցանցը անմիջական կապ կունենա նաեւ 106 այլ արտասահմանյան բանկերի հետ։

Երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ պայմանագրի կնքումից հետո նույն օրը Իրանի ԿԲ-ն հայտարարել էր, որ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման էլեկտրոնային համակարգերը, որոնք ներքին շուկայում հայտնի են որպես SEPAM եւ Ռուսաստանի Բանկի, որոնք հայտնի են որպես «ՍՊՖՍ», այժմ կապված են միմյանց հետ։

Այդ կապակցությամբ Իրանի ԿԲ կառավարչի  միջազգային հարցերով տեղակալ Մոհսեն Քարիմին ստորագրման արարողության ժամանակ ասել է, որ այս քայլը կօգնի հիմք դնել, որպեսզի երկու երկրների ձեռնարկատերերը եւ բանկերը կարողանան ընդլայնել համագործակցությունը եւ գործառնությունները՝ չխախտելով պատժամիջոցները։

Գործարքի համաձայն՝ արտասահմանում գտնվող իրանական բոլոր բանկերը եւ ռուսական «ՍՊՖՍ»-ին միացած օտարերկրյա բանկերը, ներառյալ 13 տարբեր երկրներում ավելի քան 100 հաստատություններ, կկարողանան հաղորդակցվել եւ հաղորդագրություններ փոխանակել իրանական բանկերի հետ երկրի ներսում: