Ford Motor Co-ն երկուշաբթի օրը մեկ մեքենայի համար 5900 դոլարով նվազեցրել է իր Mustang Mach-E էլեկտրական ամենագնացի գները՝ ամբողջ աշխարհում Tesla էլեկտրամոբիլների գների 20% իջեցումից շաբաթներ անց, հաղորդում է Reuters-ը:

Ford-ը նաեւ հայտարարել է, որ զգալիորեն մեծացնում է Mach-E-ի արտադրությունը: Անցյալ տարի Ford-ը ԱՄՆ-ում վաճառել է 39 458 Mach-E մոդել՝ 2021 թվականի 27 140-ի համեմատ:

Ford-ը նվազեցնում է գները մինչեւ 8%-ով Mach-E-ի տարբեր տարբերակների, ինչպես նաեւ մոտ 19%-ով՝ երկարացված պահուստային ընթացքով մարտկոցների համար: Ամենաէժան մոդելների գները նվազեցվում են 600-900 դոլարով։

Ford-ը հայտարարել է, որ Mustang Mach-E-ի այն հաճախորդները, որոնք սպասում են մեքենաների առաքմանը, ավտոմատ կերպով գների իջեցում կստանան: