Փաստորեն ամենաբարձրստիճան սպան, որ ղեկավարում էր սեպտեմբերի 21-ի պրոցեսը, խոստովանեց, որ որեւէ ոստիկանի կողմից զոհվածների ծնողներին օրինական պահանջ չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:

«Իսկ մեզ այս գործում մեղադրում են 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը: Սպասենք, գործը դատարանում է, թե որոշումն ինչ կլինի, թողնում ենք դատավորներին»,-ասաց նա:

«Բոլորդ տեսաք, որ ծառերի տակ պախկված, միանգամից հարձակվեցին ծնողների վրա: Սկզբում հայրերի, հետո մայրերի վրա, առեւանգեցին ծնողներին: Եթե ոստիկաններն էդնքա համարձակ են, թող գնան հակառակորդի 10 զինվոր առեւանգեն, բերեն մեր 10 զինվորի հետ փոխանակեն: Ամոթ ձեզ, ամոթ ձեր կերած կաթին, դուք հայ չեք, չեք եղել, չեք էլ կարող լինել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Քրգործ է հարուցվել, տեղի են ունեցել առերեսումներ: