2023 թվականի հունվարի 26-ին Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայությունում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ 2022 թվականի գործունեության արդյունքները ամփոփելու եւ 2023 թվականի առաջադրանքները սահմանելու համար։ Այս մասին հայտնում է Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը (ՍԶՀԽ):

«ՍԶՀԽ-ի համակարգող ծառայության գործունեության առաջնահերթ ուղղությունները կենտրոնացած են եղել Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի միջոցառումների կազմակերպման եւ անցկացման վրա, ԱՊՀ անդամ պետությունների սահմանային գերատեսչությունների, Համագործակցության պետությունների արտաքին սահմաններում սահմանային անվտանգության համակարգի ամրապնդման ոլորտում Համագործակցության մարմինների եւ միջազգային կազմակերպությունների աշխատանքային կառույցների հետ գործնական փոխգործակցության բարձր մակարդակի պահպանման վրա»,- ասված է հաղորդագրությունում։

Հաշվետու ժամանակաշրջանում Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի մշտական աշխատանքային մարմինը ամբողջ ծավալով ապահովել է Համագործակցության պետությունների ղեկավարների կողմից ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ծրագրով սահմանված նպատակների կատարումը՝ 2021-2025 թվականներին արտաքին սահմաններում սահմանային անվտանգության ամրապնդումը եւ 2022 թվականի համար պլանային միջոցառումների իրականացումը, հաղորդում է ՍԶՀԽ-ն։