Սոմալիի ռազմական տրիբունալը «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված ահաբեկչական կազմակերպության ղեկավարի կնոջը ութ տարվա ազատազրկման է դատապարտել՝ խմբավորման համար տեղեկատվություն փոխանցելու եւ ֆինանսական գործարքներ կազմակերպելու համար, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։

ԴԱԻՇ խմբավորման ղեկավար Աբդիքադիր Մումինի կինը՝ Ֆարթուն Աբդիրաշիդը, երկուշաբթի օրը դատապարտվել է ռազմական դատարանում։

Նա կալանքի տակ էր անցած մարտին մայրաքաղաք Մոգադիշոյում ձերբակալվելուց հետո:

Մեղադրող կողմը հայտնել է, որ Աբդիրաշիդը 100-200 դոլարի դրամական փոխանցումներ է կատարել խմբավորման անդամներին, հայտնել է դատախազությունը:

Հաղորդվում է, որ նա նաեւ աշխատանքային հարաբերություններ է ունեցել «Իսլամական պետության» բարձրաստիճան պաշտոնյա Բիլալ ալ-Սուդաանիի հետ, որը սպանվել է չորեքշաբթի օրը Սոմալիի հյուսիսային Բարի շրջանում ԱՄՆ-ի ռեյդի ժամանակ: