Երկուշաբթի օրը Հունաստանի արեւմուտքում՝ Հոնիական ծովում F-4 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է մեկ օդաչու, փրկարարները փնտրում են ինքնաթիռի երկրորդ օդաչուին, հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը, տեղեկացնում է Reuters-ը։

Երկտեղանոց կործանիչը վարժանքներ անցկացնելիս է եղել, երբ ընկել է Պելոպոնես թերակղզու Անդրավիդա օդանավակայանից 46 կմ հարավ, հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:

Հունաստանն առաջին անգամ ամերիկյան F-4 կործանիչներ 1974 թվականին է գնել։