Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային փոխանցված տանկերը մինչեւ ամառ առաջնագծում կլինեն, երկուշաբթի հայտարարել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ ստույգ ժամկետներ չնշելով, հայտնում է Reuters-ը։

Խորհրդարանում պատասխանելով այն հարցին, թե երբ 14 Challenger տանկերը, որոնք Մեծ Բրիտանիան համաձայնել է առաքել, կտեղակայվեն մարտի դաշտում, Ուոլեսն ասել է. «Դա կլինի մինչեւ ամառ, կամ մայիսին, գուցե Զատկին մոտ»:

Նա հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի կարող տրամադրել ուկրաինական զորքերին տանկերի օգտագործման ուսուցման ժամանակացույց՝ միաժամանակ նշելով, որ ուսուցումը կսկսվի առանձին մեքենաների գործարկումից, այնուհետեւ կանցնի շարքերում մարտի վարում սովորեցնելուն։

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ իր պլանով տանկերը Ուկրաինա պետք է հասնեն մինչեւ մարտի վերջը: