ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Արարատի մարզերում, Դիլիջան, Ջերմուկ, Եղեգնաձոր, քաղաքներում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Աբովյան, Գորիս քաղաքներում, Ապարանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։