Երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները չափավոր իջնում են, վկայում են աճուրդների տվյալները։ Գնանշումների վրա ազդում է տեխնիկական դինամիկան, ընդ որում՝ թրեյդերները լավատես են Չինաստանում պահանջարկի հետ կապված, նշել են փորձագետները։

Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինն իջել է 0,39 տոկոսով՝ մեկ բարելը 84,17 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 0,44 տոկոսով՝ 77,56 դոլար։