Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիկոլայեւ եւ Օդեսա կատարած այցերից հետո, Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինային կհանձնվի 19 նոր հրետանային համակարգ։

Երկուշաբթի օրը Զելենսկին եւ Ֆրեդերիկսենն այցելել էին Նիկոլայեւի մարզպետարանի ավերված շենք եւ բուսայուղի տերմինալներ, ծովային առեւտրային նավահանգիստ, ինչպես նաեւ անհատական ջերմոց։

Զելենսկու խոսքով՝ Դանիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ուկրաինայի պահանջմունքները՝ կապված «հակաօդային եւ հականավային պաշտպանության ամրապնդման, ինչպես նաեւ հաուբիցների մատակարարումների ավելացման հետ»։

«Դանիան ձեզ կաջակցի այնքան, որքան կպահանջվի։ Մենք ձեզ կաջակցենք զենքով, վարժանքներով, հումանիտար օգությամբ, վերակառուցմամբ, մեր նպատակը   առավել մեծ դոնորներից մեկը մնալն է։ Մենք որոշել ենք ձեզ հանձնել 19 նոր հրետանային համակարգ»,- իր հերթին նշել է Ֆրեդերիկսենը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կշարունակվի նաեւ Ուկրաինայի վերականգնման համար դանիական ընկերությունների ներդրումների մակարդակով։