ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել հանրահայտ ամերիկյան լրագրող Բոբ Վուդվորդին՝ առանց իր համաձայնության իր հարցազրույցի աւոդոգիրքը հրապարակելու համար, տեղեկացրել է Politico թերթը։

Հայցադիմումում նշվել է, որ Թրամփը քանիցս նախազգուշացրել է Վուդվորդին, որ ինֆորմացիան տրամադրում է միայն ապագա տպագիր գրքի համար։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ լրագրողը հրապարակել է ձայնագրություններն առանց իր գիտության, ինչը «խախտում է հեղինակային իրավունքները»։

Նախկին նախագահը նաեւ նշել է, որ ֆինանսական վնասներ է կրել, քանի որ որեւէ դրամական փոխանցում չի ստացել աուդիոգրքի վաճառքից։ Associated Press գործակալության տվյալներով՝ Թրամփը պահանջում է 50 մլն դոլարի փոխհատուցում։

Հայցը ներկայացվել է Փենսակոլի (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ Օկրուգային դատարան։

Վուդվորդը The Washington Post թերթի աշխատակից է։ Նա այն լրագրողական հետաքննության մասնակիցներից մեկն է, որը հանգեցրել է Ուոթերգեյթյան սկանդալին (1972-1974) եւ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին։ Վուդվորդի գրչին են պատկանում «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» (2018), «Կատաղություն» (2020) եւ «Վտանգ» (2021) գրքերը։ Բոլորը նվիրված են Դոնալդ Թրամփին։