Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները հավաստի տվյալներ ունեին, որ Հոռոմ բնակավայրի 9-րդ փողոցի մի բնակիչ նույն համայնքի մշակույթի տան մոտ պահում է թմրամիջոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրացնելով ստացված տվյալները՝ հունվարի 26-ին Հոռոմ բնակավայրում ոստիկանները հայտնաբերեցին նրան, ձերբակալեցին ու տեղափոխեցին բաժին: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակի և փայլաթիթեղի մեջ լցված թմրանյութի նմանվող 2 զանգված՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով:

Դեպքի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: