Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 31-ամյա Ամիր Ղ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2021 թ. հուլիսի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: