Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ, այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Շոկ էր տեսնել հայերի հանդեպ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը:

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ: Համայնքը կարիք ունի աջակցության, այլ ոչ թե ատելության»,- «Թվիթեր»-ում գրել է Շիֆը:

 Հիշեցնենք՝  Բևերլի Հիլզի շրջակայքում հայտնաբերվել է հակահայկական բովանդակություն պարունակող ավելի քան 10 թռուցիկ:

Ատելությամբ լցված թռուցիկները Բևեռլի Հիլսում հայտնվել են Արցախի շրջափակման դեմ իրականացված ցույցերից հետո:

Սյուների վրա փակցված թռուցիկներում խրախուսվում է «հայերին աշխարհի քարտեզից ջնջելու» քաղաքականությունը։

«Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել = 4 եղբայր, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզից. Ինշալլահ!!!»,- գրված է թռուցիկում:

anti-Armenian-leaflets.jpg (34 KB)