Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամը հայտարարել է, որ Leopard 2 տանկերը Նորվեգիայից Ուկրաինա կուղեւորվեն մարտի վերջին, տեղեկացրել է AFP-ն։

Նորվեգիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ երկիրն իր սպառազինությունում ունի 36 Leopard 2 տանկեր։ Գրամն ավելացրել է, որ առայժմ որոշվում է հանձնվելիք մարտական մեքենաների քանակության հարցը, իսկ փոխանցումը տեղի կունենա մինչեւ մարտի վերջ։

«Մենք առայժն թվաքանակի հարցում չենք կողմնորոշվել... Իհարկե, հույս ունենք, որ դա կարվի հնարավորինս արագ»,- ասել է Նորվեգիայի պաշտպանության նախարարը։