Բացելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ ստացվել է տեղեկություն թարգմանչից, որ նա հիվանդության պատճառով ներկայանալ չի կարող, բայց հաշվի առնելով այն, որ դատարանը թարգմանության պարզաբանման անհրաժեշտություն է տեսնում, թարգմանության իմաստային բացատրություններ եւ թարգմանչի իրականացրած թարգմանության փաստաթղթերն ուղարկել է։ Պաշտպանության կողմը 20 րոպե է խնդրել՝ դրանց ծանոթանալու համար։ Դատարանը տեխնիկական ընդմիջում է հայտարարել։

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվանից դատավարությունում երկարատեւ ընդմիջում էր հաստատվել։ Գրավոր փաստաթղթերին ծանոթանալուն ժամանակ պարզվել է, որ անգլերենից թարգմանությունն իրականացվել է շատ վատ, ինչի համար պահանջվել է թարգմանչի ներկայությունը։