Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտը («ՑՆԻԻՏՈՉՄԱՇ», «Կալաշնիկով» կոնցեռն) նոր գործարքներ է կնքել հիմնականում ՀԱՊԿ երկրներ զենք եւ զինամթերք մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ինստիտուտի մամուլի ծառայությանը։

«Գործընկերների հետ տեխնիկական եւ կոմերցիոն բանակցությունների արդյունքներով կնքվել են մի շարք գործարքներ, որոնց իրականացումը նախատեսվում է 2023 թվականին։ Ձեռնարկությունը պատրաստել է ավելի քան 10 կոմերցիոն առաջարկ՝ հիմնականում ՀԱՊԿ անդամ երկրներ զենք եւ զինամթերք մատակարարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Կոնցեռնի տվյալների համաձայն ՝ ընկերությունը արտահանման արտադրանքի մատակարարումը վերաուղղել է Ռուսաստանին բարեկամ երկրների, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների շուկաներ։