Գերմանիայի Հյուսիսային Ռեն Վեստֆալիա նահանգի շրջաններից մեկի ղեկավար է ընտրվել Ալի Դողանը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ ազգությամբ թուրք Ալի Դողանը 55.8 տոկոս ձայներով հաղթել է 44.2 տոկոս հավաքած «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության անդամին։

Ալի Դողանը 8 տարի կղեկավարի Մինդեն Լյուբեքի շրջանը։

Նշվում է, որ Ալի Դողանի ընտանիքը Թուրքիայի Դիվրիղի շրջանի Քարաքուզուլու գյուղից է տեղափոխվել Գերմանիա։