ՄԱԿ-ի միջազգային դատարանում մեկնարկել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավարական լսումները:

Հիշեցնենք, որ երեկ տեղի են ունեցել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» լսումներ, որոնց ժամանակ փաստաբանները կոչ են արել բացել Լաչինի միջանցքը եւ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։

«Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից եւ զրկված է սննդի, դեղորայքի եւ կենսական անհրաժեշտության այլ իրերի հասանելիությունից: Առանց դատարանի անհապաղ գործողությունների՝ նրանց կյանքին վտանգ է սպառնում»,-հունվարի 30-ի նիստում հայտարարել է փաստաբաններից մեկը՝ Լոուրենս Մարտինը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին՝ գրեթե մեկ տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից միջազգային դատարան էր ներկայացրել ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի դեմ Հայաստանի ամբողջական բողոքն ու պահանջները: