Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների օգնականներ դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պարգեւավճարների տրամադրման համար եւ մերժվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նապագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Օգնականները մերժվել են, քանի որ տվյալ պարգեւավճարը վերաբերում է պետական ծառայողներին։ Այս պարգեւավճարը տրամադրվում է տարեկան երկու անգամ՝ կիսամյակ առ կիսամյակ, եւ միայն պետական ծառայողներին, այդ իսկ պատճառով օգնականներին եւ այլ աշխատակիցներին պարգեւավճար չի տրամադրվում»,- նշեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Վահան Նարիբեկյանը հաստատել էր, որ  պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջել։

Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջել