Ադրբեջանի ՆԳՆ-ն այս պահին հատուկ գործողություն է իրականացնում Բաքվում իրանական լրտեսական ցանցի դեմ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,- նշել են ԶԼՄ-ները։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ «շարունակում է Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ ահաբեկչության առիթով հարուցված քրեական գործի հետաքննությունը»։

«Այդ միջադեպի մասին չճշտված եւ ոչ պաշտոնական տեղեկության տարածումը խանգարում է քննությանը եւ նպաստում բնակչության շրջանում ասեկոսեների տարածմանը։ ԶԼՄ-ները նախազգուշացվում են, որ այս միջադեպի մասին՝ առանց պետական մարմիններին հղում կատարելու, տեղեկատվության տարածումն անթույլատրելի է»,- նշվել է պետական անվտանգության ծառայության հայտարարությունում։