Իսրայելը եւ ԱՄՆ-ն կուժեղացնեն Իրանին հակազդելու իրենց ջանքերը, որպեսզի Թեհրանը չունենա միջուկային զենք եւ այն մատակարարելու միջոցներ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնական այցով ժամանել է Իսրայել։

«Կարծքում եմ կա ընդհանուր կոնսենսուս, որ այդ ռեժիմը (իրանական) չպետք է միջուկային զենք ձեռքբերի։ Մենք հիանալի զրույց ունեցանք ընդհանուր քաղաքականություն մշակելու եւ համատեղ աշխատելու մասին՝ այդ վտանգը կանխելու համար․․․ Մեր քաղաքականությունը եւ իմ քաղաքականությունը կայանում է նրանում, որ Իսրայելը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու եւ այն մատակարարելու միջոցների հնարավորությունը», - ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը նաեւ նշել է, որ հույս ունի մեծ առաջընթացի հասնել արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա հավելել է, որ արաբա-իսրայելակամ հակամարտության «թղթապանակի փակման» ուղղությամբ աշխատանքը կօգնի հասնել Պաղեստինի հետ խնդրի լուծմանը։