Արեւելյան Երուսաղեմի Ջաբալ էլ Մուքաբեր շրջանում բախումներ են տեղի ունեցել իսրայելցի ուժայինների եւ պաղեստինցիների միջեւ, հաղորդում է պաղեստինյան Al-Rai գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ տեղի բնակիչները համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով Իսրայելի իշխանությունների քաղաքականության դեմ։ Արաբները փակել են շրջանի մի շարք փողոցներ։ ԶԼՄ-ների տարածած լուսանկարներում պատկերված է վառվող անվադողերով ծածկված փողոցը։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։