2022 թվականի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,2 տոկոս, իսկ 2022-ի դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 12,8 տոկոս:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022-ի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըստ այդմ, 2022 թվականի արդյունքներով առեւտուրն աճել է 17 տոկոսով (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 23,9 տոկոսով), շինարարությունն աճել է 12,5 տոկոսով (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 7,3 տոկոսով):

Ծառայությունների ոլորտը 2022-ին աճել է 28,2 տոկոսով (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 27,9 տոկոսով) , արդյունաբերությունը՝ 7,8 տոկոսով (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 2,7 տոկոսով):

2022-ին գնաճը կազմել է 8,6 տոկոս, իսկ դեկտեմբերը՝ նախորդ դեկտեմբերի համեմատ՝ 8,3 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2022-ի 12 ամիսներին աճել է 68,6 տոկոսով, իսկ դեկտեմբերին՝ նախորդ դեկտեմբերի համեմատ՝ 69,9 տոկոսով:

Արտահանումը 12 ամիսների տվյալներով աճել է 77,7 տոկոսով (դեկտեմբերին՝ 90,2 տոկոսով), իսկ ներմուծումն աճել է 63,5 տոկոսով (դեկտեմբերին՝ 60,2 տոկոսով):

էլեկտրաէներգիայի արտադրությունը 2022-ին աճել է 16,1 տոկոսով, իսկ գյուղատնտեսությունը 0,4 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձն աճել է՝ 15,5 տոկոսով՝ կազմելով 235 հազար 576 դրամ, ընդ որում՝ պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 4,3, իսկ մասնավորում՝ 19 տոկոս: