Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 30-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 43-ամյա Սարգիս Բ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2017 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: