Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է դրական վերաբերվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը, եթե Հելսինկին եւ Հյուսիսատլանտյան դաշինքը որոշեն Շվեդիայից առանձին հայտ ներկայացնել:

«Ֆինլանդիայի վերաբերյալ գործընթացի սկզբից մենք ասել ենք, որ դրական ենք վերաբերվում։ Բայց ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ երկու երկրների (Շվեդիայի եւ Ֆինլանդիայի) գործընթացը զուգահեռ ընթանա։ Այս երկու երկրները նույնպես այդ դիրքորոշումն ունեն։ Եթե առանձին հայտերի վերաբերյալ որոշում կայացվի, ինչպես հայտարարել է մեր նախագահը, մենք կարող ենք դրական վերաբերվել Ֆինլանդիայի հայտին»,-ասել է նա։

Ֆինլանդիան եւ Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան եւ Թուրքիան։ Թուրքիան կարող է որոշում կայացնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ, որը «ցնցելու է» Շվեդիային։ Այս մասին ասվելի վաղ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։