Ադրբեջանում «իրանական լրտեսներին» բռնելու գործողության արդյունքում կան ձերբակալվածներ։

«Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրանական լրտեսական ցանցի դեմ հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում Բաքվում եւ երկրի շրջաններում ձերբակալվել է յոթ մարդ՝ Ա.Թ. Քերիմով, Է.Ա. Ռագիմով, Ի.Ա. Ալեքպերով, Մ.Ն. Ջաֆարով, Գ.Գ. Ջաբարլի, Ֆ.Ս. Աբդուլով եւ Ա.Ա. Ջումշուդով»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի իշխանությունների մոտ «լրտեսական մոլուցքը»  սկսվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո։