2023 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 4,6 տոկոսի սահմանում։ Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ աճը  կանխատեսվում է ծառայությունների ոլորտի հաշվին։

Նրա խոսքով՝ առանց արժութային ազդեցության վարկավորումն ավելացել է 15 տոկոսով, իսկ դեպոզիտները՝ 43 տոկոսով։

«Ռեզիդենտների դեպոզիտների աճը կազմել է 29,4 տոկոս, ոչ ռեզիդենտներինը՝ 96,3 տոկոս: Բացարձակ ցուցանիշներում ռեզիդենտների դեպոզիտների աճը կազմել է 3,370 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտներինը՝ 1,287 մլրդ դրամ»,- հավելեց Գալստյանը։