Տրանսֆերտների մաքուր հոսքը Հայաստան ռեկորդային է եղել եւ կազմել է 2,5 մլրդ դոլար։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանեց, որ առաջին տեղը զբաղեցնում են Ռուսաստանից տրանսֆերտները՝ 70 տոկոս, երկրորդը՝ ԱՄՆ-ից եւ այլն։

Գալստյանը կրկնեց, որ ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 15,5 տոկոս։ «Իրավաբանական անձանց արժութային վարկերն աճել են 3,6 տոկոսով, դրամով` 21,6 տոկոսով։ Իրավաբանական անձանց արժութային վարկերի ընդհանուր աճը կազմել է 10.1 տոկոս: Ֆիզիկական անձանց արժութային վարկերը չեն աճել, դրամով՝ մոտ 20 տոկոս։ Աճը ֆիքսվել է ռեզիդենտների հաշվին»,- հավելեց ԿԲ նախագահը։