Շինարարարական ոլորտում բարձր աճ ենք կանխատեսում նաեւ 2023թվականին։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նաեւ արդյունաբերության ոլորտում աճ  կանխատեսեց՝ 5,7 տոկոսի սահմանում։

Գալստյանը համոզմունք հայտնեց, որ պղնձի գինն ավելի կբարձրանա՝ դա կապելով չինական գործոնի հետ։ «Միեւնույն ժամանակ, կան ռիսկեր, որոնք քննարկվում են»,- ընդգծեց նա։

Պատասխանելով կրիպտոարժույթների մասին հարցին՝ ԿԲ նախագահը պարզաբանեց, որ ընդհանուր մոտեցումը հանգում է նրան, որ դա արժույթ չէ, այլ սպեկուլյատիվ ակտիվ, որը հավասարեցվում է գույքին։

«Ոչ ոք չգիտի, թե ինչ է կրիպտոարժույթի լավ կարգավորումը», - եզրափակեց նա: