Մեր կանխատեսումներով՝ Ռուսաստանի շինարարական հատվածը կշարունակի աճել նաեւ 2023 թվականի ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ուստի մեր հայրենակիցները, որոնք զբաղվում են այդ ոլորտում Ռուսաստանում, կապահովվեն զբաղվածությամբ»,-նշեց նա։ 

Նշենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի շինարարության ոլորտում աճը գերազանցել է 6,5 տոկոսը։