Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականին կգերազանցի 12 տոկոսը։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա կարծում է, որ այս պայմաններում ԿԲ-ն վարում է դասական քաղաքականություն՝ իր ղեկավարած գերատեսչության գործողություններն անվանելով տրամաբանական, տեղին ու հավասարակշռված։

ԿԲ նախագահն ասաց, որ գնաճի ցուցանիշները 8,3 տոկոսի մակարդակում են, իսկ Հայաստանի տնտեսական աճը լավագույններից մեկն է աշխարհում։