ՌԴ ՆԳՆ-ն 2022 թվականին գրանցել է ծայրահեղական բնույթի ավելի քան 1500 եւ ահաբեկչական բնույթի ավելի քան 2200 հանցագործություն, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«2022 թվականի հունվար-դեկտեմբերին գրանցվել է ահաբեկչական բնույթի 2233 հանցագործություն (+4,5%) եւ ծայրահեղական բնույթի 1566 հանցագործություն (+48,2%)»,- ասվում է ՆԳՆ կայքում հանցավորության վիճակի մասին հրապարակված տվյալների մեջ։

ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ ահաբեկչական բնույթի գրանցված հանցագործությունների ընդհանուր թվից 851-ը կատարվել է տարի։

Նախարարությունը հայտնել է նաեւ, որ ընդհանուր առմամբ անցյալ տարի հանցագործությունից վնասը նվազել է 10,3%-ով եւ կազմել է 748,3 մլրդ ռուբլի։ Միաժամանակ, վնասի գրեթե երկու երրորդը (62,1%) բաժին է ընկնում քաղաքներում եւ քաղաքատիպ բնակավայրերում կատարված հանցագործություններին։

Անցած տարում Ռուսաստանի ՆԳՆ-ն գրանցել է կազմակերպված խմբերի կամ հանցավոր համայնքների կողմից կատարված հանցագործությունների 21,4 տոկոս աճ՝ դրանց թիվը հասել է 26 000-ի։

Ընդ որում, օտարերկրացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք 2022 թվականին կատարել են 40 200 հանցագործություն, ինչը 10,3 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ։ Քաղաքացիների այս կատեգորիաների առնչությամբ նույնպես ավելի հաճախ են հանցագործություններ կատարվել՝ արձանագրվել է 0,8% աճ (16 100 հանցագործություն)։

2022 թվականին կիբերհանցագործությունների թիվը գերազանցել է 522 100-ի նշագիծը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,8%-ով։ Նման հանցագործությունների գրեթե երեք քառորդը կատարվում է ինտերնետի միջոցով (381 100, +8,4%), մեկ երրորդից ավելին (40,8%)՝ բջջային կապի միջոցով (213 000, -2,1%):