Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն  Հայկ Եսայանը հայտարարեցին միջազգային չափանիշներին համապատասխան հեռախոսազանգի (ringtone) հայկական մեղեդիների ձայնագրությունների թողարկման մասին։ Հայկական զանգերի ձայնագրությունն իրականացրել է ամերիկյան հեղինակավոր «Parma Recordings» ընկերությունը և թողարկվել է «Armsymphony Records» պիտակի ներքո։ Պրոֆեսիոնալ ձայնագրությունը կատարել է «Գրեմմի» մրցանակի առաջադրված հնչյունային ինժեներ Յան Կոշուլիչը։

Ինչպես ասուլիսի ընթացքում նշեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ձայնագրման համար ընտրվել են հատվածներ հայ կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործություններից, որոնք ճանաչելի են հանրության լայն շրջանակին։ Նախագծի նպատակն է նշանավոր ստեղծագործությունների հատվածների միջոցով հայ դասական երաժշտության հանրահռչակումը միջազգային մասշտաբով։

Ձայնագրվել են Կոմիտասի «Կաքավիկ»-ը, հանտվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնը, հատվածներ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտից, Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնից, Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերներից, Ավետ Տերտերյանի Թիվ 3 սիմֆոնիայից, Ստեփան Շաքարյանի «Ծիծեռնակ»-ից, Տիգրան Մանսուրյանի մեղեդիները կինոֆիլմերից։

Մաեստրո Սմբատյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության զարգացման քարտեզն այժմ քննարկում են գործընկերների հետ։ Եվ շատ ուրախ է, որ իրենց ծրագրերը կյանքի կոչելու հարցում ի դեմս Team Telecom Armenia-ի ունեն գաղափարակիցներ, որոնց աջակցությամբ կատարվում են հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանն ուղղված նախագծեր։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց, որ իրենց կազմակերպության համար շատ կարևոր է սոցիալական պատասխանատվություն կրել ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում։ Ըստ պարոն Եսայանի՝ այս նախագծում հետաքրքիր կերպով խաչվում են բարձր տեխնոլոգիաներն ու արվեստը, և տեխնոլոգիաների միջոցով հեշտությամբ կարելի է հայկական բովանդակությունը ներկայացնել աշխարհին։ Team Telecom Armenia-ի պատասխանատուներն ընդգծում են, որ պատրաստ են օգտագործել ամբողջ ռեսուրսները, որպեսզի հայկական բովանդակությունը հասանելի դառնա թվային հարթակներում և ընդհանուր ճանաչում ստանա համաշխարհային շուկայում։

Ասուլիսի բանախոսները նշեցին, որ քննարկում են նախագիծը շարունակելու և հայկական զանգերի շարքն ավելի հարստացնելու հարցը։

Նշենք, որ ձայնագրված մեղեդիները կարող են օգտագործվել նաև սոցիալական ցանցերում որպես տեսանյութերի ֆոնային երաժշտություն։ Զանգերն առայժմ հասանելի են iTunes-ում, իսկ շուտով նաև՝ մյուս երաժշտական հավելվածներում։ Ներբեռնելու համար անհրաժեշտ է iTunes-ում փնտրել Armenian Ringtones:

Հայկական զանգերի ստեղծման մասին տեսանյութը հետևյալ հղմամբ:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Հասարակայնության հետ կապերի ծառայություն`[email protected]

2.JPG (1.92 MB)

3 (1).JPG (5.79 MB)

4.JPG (5.24 MB)

5.JPG (6.00 MB)