Նիգերիայի սենատի նախկին փոխնախագահ Այիկ Էկվերեմադուն եւ նրա կինը երեքշաբթի օրը ներկայացել են Լոնդոնի դատարան՝ օրգաններ հանելու մեղադրանքով դատավարությունից առաջ, սակայն նրանց դուստրը, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել, չի կարողացել ներկա գտնվել, քանի որ հիվանդանոցում է, հայտնում է AFP-ն:

Էկվերեմադուն, նրա կինը՝ Բեատրիսը, դուստրը՝ Սոնյան, եւ մի բժիշկ մեղադրվում են երիկամը հեռացնելու համար Նիգերիայից 21-ամյա մի երիտասարդի բերելու մեջ։

Դատախազներն ասել են, որ ամբաստանյալները իբր ծրագրել են հեռացնել տղամարդու երիկամը, որպեսզի այն հետագայում տան Սոնյային։

Հաղորդվում է, որ մեղադրողն ահազանգել է այն բանից հետո, երբ հրաժարվել է համաձայնություն տալ Լոնդոնի հյուսիսային հիվանդանոցներից մեկում նախնական անալիզներից հետո պրոցեդուրային:

Մեղադրանքներն առաջադրվել են այն բանից հետո, երբ տղամարդը դիմել է ոստիկանություն։ Էկվերեմադուները ձերբակալվել են անցյալ հունիսին՝ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում:

Մեկ այլ տղամարդ՝ հարավային Լոնդոնից 50-ամյա բժիշկ Օբինա Օբետան, ավելի ուշ է ձերբակալվել:

Էկվերեմադուն ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» սենատոր է Նիգերիայի հարավ-արեւելքում գտնվող Էնուգու նահանգում:

Էկվերեմադուն եւ բժիշկը մեղադրվում են դավադրության մեջ՝ այլ անձի ճանապարհորդությունը շահագործման նպատակով կազմակերպելու համար՝ ստրկության մասին Մեծ Բրիտանիայի օրենքի համաձայն:

Ենթադրվում է, որ հանցագործությունը կատարվել է 2021 թվականի օգոստոսից 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում։

Այիկ Էքվերեմադուին մերժել են գրավի դիմաց ազատ արձակել այն մտավախությունների պատճառով, որ նա կարող է փախչել Մեծ Բրիտանիայից:

Օբետան նույնպես ձերբակալվել է։ Բեատրիսը եւ Սոնյա Էկվերեմադուները պայմանական գրավի դիմաց ազատ են արձակվել։