Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 2022 թվականի համար։

Հայաստանը (46) տարածաշրջանում 2022 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսով երկրորդն է Վրաստանից հետո (56), մինչդեռ Ադրբեջանում (ընդհանուր առմամբ 23) եւ Թուրքիայում (36) այս տարի զգալի նվազում է դիտարկվել, որը հասել է պատմական նվազագույնի:

Նշվում է, որ Ադրբեջանում իշխանությունը հիմնականում պատկանում է Իլհամ Ալիեւին եւ նրա ընտանիքին։ Ադրբեջանում կոռուպցիան լայնորեն տարածված է, իսկ ընդդիմությունը թուլացել է քաղաքական մրցակիցների եւ քաղաքացիական հասարակության դեմ բազմամյա բռնաճնշումների պատճառով:

Ադրբեջանը (կորցրել է 7 միավոր) եւ ընդամենը 10 միավորով է առաջ Հարավային Սուդանից եւ Սիրիայից, որոնք աշխարհում ամենավատ ցուցանիշն ունեն կոռուպցիայի առումով։

Ինչպես եւ նախորդ տարի, առաջատար են Դանիան, Ֆինլանդիան եւ Նոր Զելանդիան։