Եվրամիությունը եւ Ուկրաինան մտադիր են ընդլայնել համագործակցությունը էներգիայի եւ ջրածնի վերականգնվող աղբյուրների ոլորտում, որպեսզի օգնեն երկրի զարգացմանը, որի էներգետիկ համակարգը լրջորեն տուժել է ռուսական հարձակումներից, ասվում է փաստաթղթի նախագծում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։

Փոխըմբռնման հուշագրի նախագիծը պետք է ստորագրվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ այս շաբաթվա վերջին Կիեւում կայանալիք գագաթաժողովում:

Փաստաթուղթը կարող է փոփոխվել մինչեւ մասնակից երկրների կառավարությունների կողմից հաստատվելը։

Նախագծում ասվում է, որ ԵՄ-ն եւ Ուկրաինան կբարելավեն նորմատիվ, ֆինանսական եւ բնապահպանական պայմանները, որպեսզի «զգալիորեն արագացնեն էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրումը Ուկրաինայում» եւ ներդրումներ ներգրավեն այս ոլորտներում։

Այս ամիս ԵՄ-ն հայտարարել է, որ Ուկրաինային 1000 գեներատոր կտրամադրի Լեհաստանում գտնվող պահուստից՝ արդեն առաջարկելով 1400-ը:

Համաձայնագրի նախագիծը դուրս է գալիս նման արտակարգ դրույթներից եւ նպատակ ունի աջակցել Ուկրաինային՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների կառուցման եւ նոր առաջացող ցածր ածխածնային հատվածների զարգացման գործում, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո շարունակվող պատերազմի պայմաններում:

ԵՄ-ն եւ Ուկրաինան տեղեկատվություն կփոխանակեն ջրածնի եւ վերականգնվող գազերի, օրինակ՝ բիոմեթանի մասին, պահանջարկի կանխատեսումների վերաբերյալ եւ համաժամանակացնեն դրանց սերտիֆիկացման միջոցները, քանի որ նրանք փորձում են գազերի շուկա ստեղծել, որը հանածո վառելիք չի օգտագործում, ասվում է նախագծում:

«Նպատակը պոտենցիալ ներդրողների համար առավելագույն հստակություն ապահովելն է ոլոտի զարգացման եւ այդ գազերի շուկայի վերաբերյալ»,- ասվում է նախագծում։

Ընդ որում, նախագծում չի նշվում, թե կսահմանափակվի արդյոք համագործակցությունը միայն վերականգնվող էլեկտրաէներգիայից արտադրվող ջրածնով, որը ԵՄ-ն ցանկանում է զգալիորեն ընդլայնել կլիմայական նպատակներին հասնելու համար, թե՞ այն կտարածվի այլ տեսակների վրա:

Այսօր Եվրոպայում օգտագործվող ջրածնի ճնշող մեծամասնությունը արտադրվում է հանածո վառելիքից՝ մի գործընթաց, որը հանգեցնում է CO2 արտանետումների, որոնք ջերմացնում են մոլորակը:

Մեկ այլ փաստաթղթի նախագծի համաձայն՝ ինը երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան եւ Հունգարիան, խնդրել են Ուկրաինայի հետ այլ համաձայնագրում ներառել «ցածրածխածնային գազեր»՝ տերմին, որը կարող է ներառել միջուկային էներգիայից արտադրված ջրածինը։