Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հունվարի 31-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա շեշտադրվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիներով ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարեւորությունը։ Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։