ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն ավելի վտանգավոր է մարդկության համար, քան միջուկային պատերազմը։

«Սա գլխավոր էքզիստենցիալ սպառնալիքն է մարդկության համար, որին երբեւէ բախվել ենք, ներառյալ միջուկային զենքը»,- ասել է Բայդենը։

Ավելի վաղ Բրիտանական անտարկտիդյան ծառայությունը (BAS) հայտարարել էր նոր սառցաբեկորի առաջացման մասին, որը չափերով գրեթե մոտ է Լոնդոնին։

1 550 քառակուսի կիլոմետրանոց սառցաբեկորը պոկվել է Անտարկտիդայի Բրանտ սառցադաշտից։

Հայտնի է, որ սառցաբեկորի հաստությունը մոտ 150 մետր է։ Այս իրադարձությունը սառցադաշտի բնական փոփոխության հետեւանք է եւ կապված չէ գլոբալ ջերմացման հետ։

Սառցաբեկորը պոկվել է գարնանային մակընթացության ժամանակ, որը կարող էր տեղի ունենալ բնական ձեւով առաջացած ճաքի պատճառով։