Հունաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել է, որ Աթենքը Օլիմպոսը ՄԱԿ-ի մասնագիտացված այդ հաստատության Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության ցուցակում ներառելու հայտ է ներկայացրել։

Գերատեսչությունում ընդգծել են, որ հայտը Հունաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ էներգետիկայի նախարարության հետ համատեղ են ներկայացրել։

Շրջակա միջավայրի պահպանության եւ էներգետիկայի փոխնախարար Յորգոս Ամիրասը հույս է հայտնել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն հավանություն կտա հայտին։

«Քայլ առ քայլ մենք ստեղծել ենք Օլիմպոսի էկոլոգիայի պաշտպանության համակարգը՝ շնորհիվ այն բանի, որ մեկ տարի առաջ Հունաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել տարածաշրջանի բնական միջավայրի պահպանության եւ կառավարման մասին, իսկ այսօր մենք թարմացված հայտ ենք ներկայացրել Օլիմպոսը Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության ցուցակում ներառելու մասին»,- ասել է նա։