15 մարդ վնասվածքներ է ստացել Թուրքիայում ավտոբուսի վթարի հետեւանքով, վարորդը տեղում մահացել է, տեղեկացրել է yenisafak.com-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր, ժամը 5.30-ին, Թոքաթ-Սիվաս մայրուղում։ Ուղեւորատար ավտոբուսը ճանապարհին շրջվել է։ Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել սկսված ձյան եւ մերկասառույցի պատճառով։

Տուժել են ավտոբուսի 15 ուղեւորները, նրանցից չորսը՝ լուրջ։ Վարորդը մահացել է տեղում։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները։