Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 67-ամյա Նազիկ Պ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք։