Այն քայլերով, այն ձեւով, որով Արարատ Միրզոյանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, առանց պաշտոնական խողովակներով տեղեկացնելու, արդեն ինքնին խայտառակություն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը

«Այս լարված, պրկված պահին ՀՀ իշխանությունը շատ ավելի զգուշավոր պետք է գործեր, չվնասեր այլ երկրների, հատկապես ռազմավարական դաշնակցի հետ իր հարաբերություններին, որը մենք տեսնում ենք, որ լրիվ հակառակ ընթացքն է ստանում: Պարբերաբար, ցիկլերով, նաեւ իշխանության կոճակ սեղմելով, իշխանական պատգամավորներ, իշխանական քարոզչամեքենաներ սկսում են հուժկու հակառուսական արշավ,  հետո թուլացնում են, հետո նոր աշավ է բարձրանում, որ ինքնին  ցույց է տալիս, թե որքան մատների արանքով են նրանք նայում արտաքին հարաբերություններին, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններին»;

Նա հավելեց, որ ցավոք, Հայաստանը լուռ մնաց Իրանում տեղի ունեցած եւ երկրաշարժին, եւ այդ երկրի դեմ ագրեսիվ գործողություններին: