Ավստրալիայում կորած գերռադիոակտիվ պարկուճը, որը վտանգ էր ներկայացնում մարդկանց համար, հայտնաբերվել է Արեւմտյան Ավստրալիա նահանգում, տեղեկությունը հաստատել է արտակարգ իրավիճակների նախարար Սթիվեն Դոուսոնը, տեղեկացրել է ABC News պարբերականը։

Մինչ այդ Rio Tinto լեռնարդյունահանող ընկերությունը տեղեկացրել էր, որ գերռադիոակտիվ պարկուճը կորցրել է Ավստրալիայի արեւմուտքում։

Պարկուճը կորել էր Պիլբարից նահանգի մայրաքաղաք Պերտե՝ դեպի պահեստ ճանապարհին։

Փորձագետները նշել են, որ պարկուճի հետ երկար շփումը կարող է այրվածքներ, ճառագայթային հիվանդություն եւ քաղցկեղ առաջացնել։

«Որոնողների թիմը բառացիորեն հարդի մեջ ասեղ էր փնտրում»,- ընդգծել է Դոուսոնը։

Պարկուճը կորցնելուց հետո ձեռնարկվել էին աննախադեպ (ավելի քան 1,4 հազար կիլոմետր տարածք ընդգրկող) հանրային անվտանգության միջոցներ։