Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայում դեռ չեն տեսնում կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ստոկհոլմի հայտին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Նրա խոսքով՝ Թուրքիան նման քայլեր չի տեսնում նաեւ Ֆինլանդիայից, բայց առաջին հերթին դա վերաբերում է Շվեդիային։ 

«Մենք դեռ չենք տեսել երկու երկրների, հատկապես Շվեդիայի կոնկրետ քայլերը, որոնք կհամոզեին մեզ եւ կփարատեին անվտանգության հետ կապված մեր մտավախությունները»,-գրել է նա։

Նա հավելել է, որ 2022 թվականի հունիսին Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան արձանագրություն են ստորագրել։ Անկարայում սպասում են դրանում ամրագրված պարտավորությունների կատարմանը։