Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենն այցով ժամանել է Կիեւ։ Նա Twitter-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել երկաթուղային կայարանից։

«Գրեթե մեկ տարի պատերազմից հետո Ուկրաինան չի մոռացվել։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ուկրաինայի խիզախ ժողովրդի հետ միասին մենք հանդես ենք գալիս եվրոպական արժեքների օգտին»,-այսպես է մակագրել լուսանկարները Ավստրիայի նախագահը։