2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, նաև բարձրացել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, մոտավորապես 4620 դոլարից կհասնենք 6700-6800 դոլարի, որը նշանակում է, որ դասվում ենք այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Ալբանիան, բոսնիա Հերցոգովինան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք պետք է այնպես անենք, որմեր երկրում գործող ինստիտուտները պրոգրես ապրեն և մենք կարողանանք մեր երկրիը դառնա ավելի լավ ենթակառուցվածքներ ունեցող երկիր»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ երկնիշ տնտեսական աճի ֆոնին աղքատության մակարդակը շարունակում է շատ բարձր մնալ, ինչպես է լինում, որ տնտեսությունն աճում է, իսկ մարդիկ ավելի բվատ են ապրում, նախարարն ասաց. «Ավելի վատ չեն ապրում: մարդիկ միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան մեկ տարի առաջ: Տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս:  Հաշվի առնելով նաև այն ներառականությունը, որ կա մեր տնտեսական աճի մեջ, կարող ենք ասել, որ  մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում: Մենք կարող ենք անգամ երկնիշ գործազրկության վիճակից դուրս գանք: մոտավորապես 37 հազար նոր իրավաբանական անձ է բացվել, որից 12 հազարը ՓԲԸ կամ ՍՊԸ: Այդ ընկերություններն աշխատանքի են վերցրել մարդկանց, ստեղծել են նոր արժեք, որն արտահայտված է տնտեսական ակտիվության մեջ: Ընկերությունների գերակշիռ մեծամասնությունն ունեցել է շրջանառության աննախադեպ աճ: Առաջին անգամ մենք երեք երկրների հետ ունենք մեկ մլրդ-ի չափ շրջանառություն,ս ովորաբար դա միայն Ռուսաստանն ու Չինաստանն էին, այժմ արդեն նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեր շրջանառությունը մեկ մլրդ-ից անցել է: Եւս 4 երկրի հետ՝ Գերմանիա, Իրան, ԱՄՆ եւ Վրաստան, մեր առեւտուրը500 մլն դոլարից է անցել»: