Լարսում շատ լավ վիճակ է, ոչ մի հերթ չկա, բոլոր մեքենաներն անցնում են շատ արագ եւ կարող եմ ասել՝ բավականին շատ մեքենաներ են անցնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով, դա հաջողվեց հաղթահարել ենթակառուցվածքների կառուցմամբ, որը կարելի է ասել, իր եւ իր ռուս գործընկեր Մաքսիմ Շիշետնիկովի հունիսի 11-ին տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունների իրականացման արդյունքն է:

«Հիմա միակ անհանգստացնող բանը եղանակային պայմաններն են, բայց հիմա կառուցվում է նոր թունել Վրաստանի տարածքում, որը շրջանցելու է Վրաստանի բարձր լեռնային շրջանները»,-ասաց նախարարը: