Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նիստին, որն անցկացվել է հեռահար ռեժիմով, ցուցադրել է իր ֆիզիկական վիճակը։ Քաղաքական գործչին դժվար է ճանաչել՝ հիվանդության պատճառով նա կորցրել է մոտ 45 կիլոգրամ։

Տեսանյութում, որը տարածվել է սոցցանցերում, քաղաքական գործիչը տանջահար եւ հոգնած տեսք ունի։ Նկատելի է, որ նա շատ է նիհարել․ մաշկի տակից պարզ երեւում են կողոսկրերը։ Սոցցանցերի օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի․ մի մասը համոզված է, որ կադրերից դատելով, Սաակաշվիլին բանտի հիվանդանոցում լավ պայմաններում է պահվում, մյուսներն էլ նշում են, որ հարկավոր է այցելել քաղաքական գործչին։Նրանց թվում է փաստաբան Մարկ Ֆեյգինը։ Հատկանշական է, որ Twitter-ի օգտատերերը Սաակաշվիլիի լուսանկարները հրապարակում են #SaveMisha («Փրկեք Միշային») հեշթեգով։