Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը չորեքշաբթի Թել Ավիվում կայացած Cybertech համաժողովում հանդես է եկել ելույթով, որը մասամբ գրվել է ChatGPT-ի կողմից:

Հերցոգն ասել է, որ իր ելույթի եւ սկիզբը, եւ վերջը գրել է ChatGPT-ը՝ նպատակ ունենալով ցուցադրել կիբեր եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարմանալի ձեռքբերումները: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

«Ես անկեղծորեն հպարտ եմ, որ նախագահն եմ մի երկրի, որտեղ զարգացած է բարձր տեխնոլոգիաների նորարարական արդյունաբերությունը: Կիբերանվտանգության, արհեստական ​​ինտելեկտի եւ big data-ի ոլորտում մեր երկրի ձեռքբերումները հսկայական են»,- ասել է Հերցոգը:

Բացի այդ, ըստ նրա, «մեքենաները ոչ միայն իրենց վրա են վերցնում այնպիսի առաջադրանքներ, որոնք ժամանակին կարող էին միայն մարդիկ կատարել, այլ կատարում են այնպիսի առաջադրանքներ, որոնց մասին մարդիկ նույնիսկ չէին կարող երազել»:

ChatGPT-ը արհեստական ինտելեկտով չաթ բոտ է, որը մշակվել է OpenAI ընկերության կողմից եւ ընդունակ է աշխատել երկխոսության ռեժիմում։ Տեխնոլոգիան ուշադրություն է գրավել իր հնարավորություններով։ ChatGPT-ը կարող է կոդ, տեքստեր գրել եւ ունի թարգմանչական հնարավորություններ։